«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Եվրոպական միության նոր նախաձեռնությունն է, որը գործարկվել է 2017թ. հունվարին Արևելյան գործընկերության շրջանակում: Ծրագրի Քարտուղարությունը գլխավոր գործադիր մարմինն է, որը պատասխանատու է տարածաշրջանում նախաձեռնության իրագործման համար:

Նախաձեռնության հիմնական նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրների համայնքներին և նրանց ղեկավարներին՝ դառնալու տեղական մակարդակում տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնող:

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը մտադիր է վերածվել տարածաշրջանային պրոֆեսիոնալ համայնքի, որն իր անդամներից կպահանջի որոշակի հանձնառություններ՝ դրա փոխարեն երաշխավորելով փորձագիտական և կոլեգիալ աջակցություն, հաջողության պատմությունների մասին լայն իրազեկում, ինչպես նաև տնտեսական, քաղաքական օգուտներ և հեղինակության բարձրացում:

Նախաձեռնության մոտեցումը Ինչպես է աշխատում նախաձեռնությունը Ինչպես միանալ նախաձեռնությանը

Նախաձեռնության մոտեցումը

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մոտեցումը հիմնված է հետևյալ նկատառումների վրա՝

  • Ամբողջ աշխարհում մասնավոր հատվածը տնտեսական աճի և զարգացման հիմնական շարժիչ ուժն է:
  • Բոլոր շրջանները, քաղաքներն ու բնակավայրերն ունեն յուրօրինակ առավելություններ, որոնք կարող են օգտագործվել աճը և զբաղվածությունը խթանելու համար:
  • Պետություն-մասնավոր հատված երկխոսությունն ու գործընկերությունը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ, տեղական տնտեսության ներուժի բացահայտման հիմնական գործոններն են:
  • Տեղական ինքնակառավարման մարմինները բացառիկ հնարավորություն ունեն՝ նախաձեռնելու և իրագործելու «ներքևից վերև» գործողություններ, որոնք կխթանեն աճը:
  • Շոշափելի արդյունքների հասնելու համար այս գործողությունները պետք է դիտարկվեն հետևյալ «հիմնասյուների» շրջանակում, որոնք մասնավոր աճի զարգացման հիմնական նախապայմանն են: Այդ «հիմնասյուներն» են՝
    • Կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակ,
    • Ֆինանսական միջոցների հասանելիություն,
    • Հող և ենթակառուցվածքներ,
    • Հմտություններ ու մարդկային կապիտալ,
    • Արտաքին դիրքավորում և մարքեթինգ:
  • Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղական տնտեսական աճը խթանելու ներքին մոտիվացիան, պատրաստակամությունը և բավարար ներուժը բնորոշ են հաջողված տեղական տնտեսություն ունեցող բոլոր տարածաշրջաններին: Այդ պատճառով, «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակցությունն ավտոմատ կերպով արտահայտվում է մասնավոր հատվածի աճը խթանող հետևյալ երկու հիմնական նախապայմանով՝
    • Բիզնեսին աջակցող, թափանցիկ և առանց կոռուպցիայի վարչարարություն,
    • Տեղական համագործակցություն:

Ծրագրի մանրամասները (հիմնական սկզբունքներն ու մոտեցումները) հասանելի են Հայեցակարգում.