Եթե ունեք հարցեր կամ տեղեկատվական աջակցության կարիք, ապա ընտրե՛ք ձեր երկիրը ներքևում բացվող ցուցակից և գրե՛ք ձեր հարցը կամ պահանջը համապատասխան դաշտում:

Մինչ այդ, խնդրում ենք՝ ստուգե՛ք ստորև բերված «Հաճախ տրվող հարցեր» բաժինը. հնարավոր է՝ ձեր հարցն արդեն ունի իր պատասխանը:

  • Անդամակցության ձևաթղթում ձևակերպված պարտավորություններն իրավաբանորեն պարտադի՞ր են համայնքի ղեկավարի համար, որը ստորագրել է փաստաթուղթը:
    «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը մասնակցությունը կամավոր է, և նախաձեռնության անդամների ստանձնած պարտավորություններն իրավաբանորեն պարտադիր չեն: Այդուհանդերձ, այդ պարտավորությունների կատարումն անհրաժեշտ է՝ անդամակցությունը շարունակելու համար: Տեղական տնտեսական զարգացման պլանը ժամանակին չներկայացնելու (Սկսնակ անդամներ) կամ Պլանի կատարման մասին ժամկետից ուշ զեկուցելու (Գործող անդամներ) դեպքում նախաձեռնությանն անդամակցությունը ավտոմատ կկասեցվի:
  • Ի՞նչ անել, եթե որոշ օբյեկտիվ պատճառներ (հանգամանքներ) խոչընդոտեն Տեղական տնտեսական զարգացման պլանը սահմանված ժամկետներում ներկայացնելուն:
    «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության քարտուղարությունը սերտորեն աշխատելու է մասնակիցների հետ և դիտարկելու է նրանց առաջընթացը: Քարտուղարությունը կարող է, իր հայեցողությամբ, որոշումներ կայացնել և բացառություններ կատարել անհատական դեպքերում՝ համադրելով մասնակցի ստանձնած պարտավորություններն ու գործադրած ջանքերը, ինչպես նաև արտաքին խոչընդոտների լրջությունը:
  • Կարո՞ղ է արդյոք «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը փոխհատուցել որակավորված փորձագետ վարձելու ծախսերը, որը պատասխանատու կլինի մեր համայնքի Տեղական տնտեսական զարգացման պլանի մշակման համար:
    Ոչ: Դա հիմնական կարևոր դրույթն է, որ Պլանը պետք է մշակվի հենց համայնքի կողմից: Նախաձեռնությունը փորձագիտական աջակցություն կարող է տրամադրել միայն առանձին թեմաների/խնդիրների դեպքում, որոնք տվյալ տարածքի համար կարևոր նշանակություն ունեն և որոնց վերաբերյալ մասնակիցը չունի սեփական փորձ կամ գիտելիք:
  • Տնտեսական զարգացման գծով պատասխանատուն պե՞տք է արդյոք լինի տեղական ինքնակառավարման մարմնի անդամ և լրիվ դրույքով աշխատի Նախաձեռնության համար: Հնարավո՞ր է արդյոք, որ նա համատեղի այս աշխատանքն իր այլ նախագծերի/գործունեության հետ:
    «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության քարտուղարությունը պաշտոնական պահանջներ չունի Տնտեսական զարգացման գծով պատասխանատուի կարգավիճակի և տեղական ինքնակառավարման մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Այս տեսանկյունից բավական մեծ ճկունություն է թույլատրվում՝ ծրագրի մասնակից համայնքների չափերի և ինստիտուցիոնալ մեխանիզմի տարբերություններն արտացոլելու համար:
    Այդուհանդերձ, պահանջվում է, որպեսզի Տնտեսական զարգացման գծով պատասխանատուն լինի՝ ա) համայնքի ղեկավարի կողմից լիազորված՝ նախագծի շրջանակում իր աշխատանքն իրականացնելու համար, բ) պատրաստ և ի վիճակի՝ մասնակցելու Ծրագրի կարողությունների ստեղծման միջոցառումներին, ինչպես նաև պատրաստ՝ փոխանցելու ստացված գիտելիքները տեղական այլ շահառուների, գ) հասանելի և արձագանքող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության քարտուղարության թիմի հարցումներին և պահանջներին:
  • Մեր համայնքը պաշտոնապես միացել է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը: Սակայն ներկայում այն ներգրավված է համայնքների խոշորացման գործընթացում (կամ հնարավոր է՝ մոտ ապագայում ներգրավվի): Ինչպե՞ս դա կազդի Նախաձեռնությանը մեր անդամակցության վրա:
    Քարտուղարությունը ենթադրում և ակնկալում է, որ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության անդամակցության կարգավիճակը, ինչպես նաև համապատասխան արտոնություններն ու պարտավորություններն ավտոմատ կերպով կստանձնի տարածքային ավելի մեծ միավորն ու համապատասխան աշխատակազմը: Այն դեպքում, եթե նոր աշխատակազմը չողջունի Նախաձեռնությանն անդամակցությունը, ապա այն կարող է կասեցվել՝ Նախաձեռնության համապատասխան անդամ երկրի համակարգողին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով:
  • Որքա՞ն ժամանակ է պահանջվում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության քարտուղարությունից և Համաշխարհային բանկից՝ Տեղական տնտեսական զարգացման մեր պլանը գնահատելու համար:
    Պլանը դիտարկելու և հետադարձ կապի միջոցով այն գնահատելու համար նախատեսված ժամանակը մոտ 2 ամիս է: Այն պահից, երբ Նախաձեռնության մասնակիցը Պլանը ներկայացնում է գնահատման, Քարտուղարությունը պաշտոնապես հաստատում է, որ սկսել է գնահատման փուլը:
  • Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է մշակել Տեղական տնտեսական զարգացման պլանը՝ առանց դրա իրագործման համար անհրաժեշտ բավարար ֆինանսական միջոցների, ինչը մշտական խնդիր է:
    Քարտուղարությունը գիտակցում է Տեղական տնտեսական զարգացման պլանի իրականացմանն աջակցելու նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման կարևորությունը: Ուստի, հանձնարարվել է մասնակից բոլոր երկրներում համակողմանի ուսումնասիրել տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի առկա ֆինանսական գործիքներն ու հնարավորությունները: Ուսումնասիրությունների արդյունքները հասանելի կլինեն 2017թ. վերջին: