Հայաստանի 13 նոր մասնակցի համար 2019թ. մարտի 28-29-ը Երևանում անցկացվել է վերապատրաստման առաջին սեմինարը՝ Արևելյան գործընկերության երկրների
Հայաստանի 13 նոր մասնակցի համար 2019թ. մարտի 28-29-ը Երևանում անցկացվել է վերապատրաստման առաջին սեմինարը՝ Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ԵՄ նախաձեռնության շրջանակում:
Սեմինարի շրջանակում, որը վարել է Նախաձեռնության Հայաստանի համակարգող Սևակ Հովհաննիսյանը, նոր անդամակցած համայնքների ներկայացուցիչներին (այսպես կոչված՝ Տեղական տնտեսական զարգացման պատասխանատուներին) ներկայացվել է Նախաձեռնության հայեցակարգը, քննարկվել են համայնքների մակարդակում տեղական տնտեսական զարգացման գործընկերության հաստատման արդյունավետ եղանակներն ու կարևորությունը: Մասնակիցները նաև սովորել են, թե ինչպես կարելի է նախաձեռնել և առաջնորդել համայնքում տեղական տնտեսական պլանավորման մասնակցային գործընթացը: Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել Տեղական տնտեսական զարգացման պլանի մշակման բոլորի փուլերին, որոնք ներկայացված են նախաձեռնության Ուղեցույցում՝ «Տեղական տնտեսական զարգացման պլանների կառուցվածքն ու բովանդակությունը» բաժնում:
Չարենցավանի (նախաձեռնության հաջողական գործող անդամներից մեկը, որի Տեղական տնտեսական զարգացման պլանը մշակվել է, հաստատվել և արդեն մեկնարկել է իրագործումը) Տեղական տնտեսական զարգացման պատասխանատուն հրավիրվել էր՝ խմբի հետ տեղական տնտեսական զարգացման պլանավորմանն առնչվող իր գիտելիքները կիսելու նպատակով: Նա սեփական փորձի հիման վրա պրակտիկ խորհուրդներ է տվել, թե ինչպես կարող են Տեղական տնտեսական զարգացման պատասխանատուները լուծել խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ պլանների մշակման և իրագործման ընթացքում:
Սեմինարին հաջորդել են անհատական խորհրդատվություններն ու քոուչինգը՝ մասնակիցների համար ինդիվիդուալ աջակցություն ապահովելու նպատակով: Վերջնական դասընթացը կկազմակերպվի պլանավորման գործընթացի վերջում, երբ Տեղական տնտեսական զարգացման պատասխանատուները կներկայացնեն իրենց նախագծած պլանները և կստանան արձագանքներ, որոնք կօգնեն բարելավել և լրամշակել պլանները՝ նախքան նախաձեռնության Քարտուղարությանը դրանք պաշտոնապես ներկայացնելը: