Լավագույն հաջողության պատմության մրցույթ

19 նոյեմբերի 2019

Պատմե՛ք մեզ ձեր պատմությունը

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության քարտուղարությունը փնտրում է հաջողության պատմություններ, որոնք ծնվել են Նախաձեռնությանը մասնակցելու արդյունքում: Ներկայացրե՛ք մեզ կարճ նկարագրություն այն մասին, թե ինչ է իրականում փոխվել ձեր համայնքում կամ քաղաքում՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանն անդամակցելուց հետո, և եթե ձեր պատմությունը հայտնվի ամենատպավորիչների ու ամենաոգևորիչների շարքում, ապա վստահեցնում ենք, որ ձեր ձեռքբերումների և փորձի մասին հայտնի կդառնա ամբողջ Նախաձեռնության շրջանակում:

Նախաձեռնության քարտուղարությունը կայցելի հաղթող համայնքներ, ձեր պատմությունը կներկայացնի տեղական կամ ազգային մեդիայի միջոցով, ձեր փորձը հանրայնացնելու նպատակով կաջակցի հոդվածների, ֆոտո և վիդեո պատմությունների ստեղծմանը, իսկ համայնքը կհրավիրվի ցանցային համագործակցության և Նախաձեռնության շրջանակում առաջավոր փորձի փոխանակման հետագա միջոցառումներին մասնակցելու:

Փոքր հաջողությունները նույնպես կարևոր են, քանի որ դրանք ճանապարհ են հարթում դեպի մեծ հաղթանակներ: Ուստի, մեզ հետաքրքիր են ձեր ցանկացած ձեռքբերումները: Ինչքա՞նով է բարելավվել է ձեր համայնքում մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ Տեղական տնտեսական զարգացման պլանը համատեղ մշակելու արդյունքում: Կամ արդյոք դուք բարեհաջող ներդրել եք Նախաձեռնության շրջանակում ուսումնական այցի ընթացքում կամ ցանցային համագործակցության արդյունքում յուրացրած առաջավոր փորձը: Տեղական տնտեսական զարգացման պլանի իրագործումը կամ աշխատակիցների փոխանակման միջոցառումն արդեն տվե՞լ է իր զգալի և չափելի արդյունքները: Տեղեկացրե՛ք մեզ այդ մասին՝ ուղարկելով կարճ նկարագրություն հետևյալ ձևաչափով.

 

Մասնակից համայնքի անունը՝___________________________________________

Նախաձեռնությանը միանալու ամսաթիվն ու ներկայիս կարգավիճակը՝ ________________________

Ո՞րն է ձեր հաջողությունը (խնդրում ենք նկարագրել իրական դրական փոփոխությունը, որը տեղի է ունեցել) - մոտ մեկ պարբերություն

Որքանո՞վ է այն պայմանավորված Նախաձեռնության աջակցությամբ (պատմեք, թե կոնկրետ ինչպես է տեղի ունեցել այդ փոփոխությունը Նախաձեռնությանը միանալու արդյունքում) - մոտ մեկ պարբերություն

Ինչպե՞ս կարելի է չափել այդ հաջողությունը (ներկայացրեք փոփոխությունը հավաստող ցանկացած թիվ՝ կատարելով «առաջ» և «հետո» համեմատություն)

Կոնտակտային անձ (անուն-ազգանուն և պաշտոն) – այս տեղեկատվությունը նախատեսված է միայն ներքին օգտագործման համար, եթե ձեր պատմությունը Նախաձեռնության քարտուղարության կողմից ընտրվի առաջխաղացման համար: