Անընդհատ գլոբալացվող և փոխկապակցված այս աշխարհումպարտադիր պայման է, որ փոքր տարածքները ճիշտ կերպար ձևավորեն արտաքին աշխարհի աչքերում՝ ներդրողներին, այցելուներին և տաղանդներինգրավելու նպատակով, քանի որ վերջիններից յուրաքանչյուրը կարևոր է տեղական տնտեսական դինամիկ զարգացման համար:
Այդուհանդերձ, «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ակտիվ մասնակիցների կարիքների գնահատականների համաձայն՝ տեղական ներուժը դեռևս չի բավարարում՝ տարածքների բրենդավորման, դիրքավորման և առաջխաղացման համալիր մոտեցման մշակման համար:
Այդ նպատակով՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման»քարտուղարությունը 2018թ. հունիսին և հուլիսին կկազմակերպի Արտաքին դիրքավորման և մարքեթինգի վերաբերյալ մեկօրյա հատուկ վերապատրաստումների շարք:
Մասնակիցները, միջազգային փորձագետի աջակցությամբ, կլուծեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համայնքի համար մարքեթինգային ռազմավարության մշակումը, տեղական բրենդի, ինչպես նաև տարածքի ինքնության/տեղական ապրանքների մշակումն ու առաջխաղացումը, քաղաքի/համայնքի գովազդումը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, և միջազգային ներդրողների ներգրավումը: