«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում, Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից ընտրված խմբի համար 2019թ. փետրվարի 10-16-ը կազմակերպվել էր ուսուցողական այց Նիդեռլանդներ:
Ուսուցողական այցի նպատակը տեղական տնտեսական զարգացման ոլորտում Նիդեռլանդների առաջադեմ փորձի հիման վրա մասնակիցների գիտելիքների խորացումն էր: Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է ինստիտուցիոնալ և կազմակերպչական կարգավորումներին, ֆինանսավորմանը, քաղաքականության մշակմանը և նախագծերի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցել է նախաձեռնության՝ լավագույն արդյունքներ գրանցած գործող անդամների 30 ներկայացուցիչ:
Հնգօրյա այցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Նիդեռլանդների պետական համակարգի հիմքերին, այդ թվում՝ տեղեկացել իշխանության տարբեր մարմինների և դրանց լիազորությունների, ինչպես նաև համակարգի այլ սուբյեկտների տեղի և դերի մասին: Բացի այդ, նրանք ծանոթացել են «եռակի պարույր»-ի հայեցակարգին, որն ընդգծում է հասարակական կազմակերպությունների, մասնավոր կառույցների և կրթական հաստատությունների համագործակցության դերը տնտեսական զարգացման խթանման գործում:
«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակիցները Նիդեռլանդներում տեղական տնտեսական զարգացման գործընթացի շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել են մի շարք ակտուալ ոլորտներում կիրառվող առաջադեմ փորձին, այդ թվում՝ «խելացի մասնագիտացման» տեսությանը և դրա գործնական կիրառությանը, տեղական տնտեսության զարգացման վրա զբոսաշրջության ազդեցությանը, տարածաշրջանային մակարդակով տեղական տնտեսությունը խթանելու հարցում տարածաշրջանային զարգացման գործակալությունների դերին և համայնքային համագործակցության զարգացման եղանակներին:
Այցի արդյունքներով՝ յուրաքանչյուր մասնակից կատարել է որոշ եզրահանգումներ, որոնցով կկարողանա կիսվել իր գործընկերների հետ և կիրառել դրանք իր երկրում:
Ուսուցողական այցի վերաբերյալ ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ:
Բոլոր լուսանկարները