Инициатива "Мэры за экономический рост" расширяет охват в ходе празднования Дня Европы в регионе

21 մայիսի 2019

Մայիսի սկզբին անցկացվող «Եվրոպայի օր» ամենամյա միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել Արևելյան գործընկերության երկրների մեծ մասում: 2019-ին՝ Արևելյան գործընկերության 10-րդ տարում, մայիսի սկզբից մինչև հունիսի վերջ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության թիմերը համապատասխան երկրներում մասնակցում են մի շարք հատուկ միջոցառումների: Նախաձեռնության Քարտուղարության անդամներն ու պիլոտային նախագծեր իրականացնող համայնքները սերտ համագործակցում են՝ իրենց աշխատանքի արդյունքները ներկայացնելու և տեղական տնտեսական զարգացմանը վերաբերող եվրոպական մոտեցումները հանրայնացնելու նպատակով: 

Մոլդովա


Մոլդովայում «Եվրոպայի օրվա» միջոցառումները պաշտոնապես մեկնարկել են մայիսի 11-ին Քիշնևում՝ բացման հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցել է Մոլդովայում ԵՄ դեսպանը, վարչապետը և Մոլդովայում ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: 

ԵՄ երկրների դեսպանությունները, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության նախագծերը և Մոլդովայի պետական կառույցները ներկայացնող տաղավարները ձևավորել են «Եվրոպական գյուղ» տեղեկատվական փառատոնի կենտրոնը: Հանրության համար բաց այս փառատոնի շրջանակում ներկայացվել են ԵՄ երկրների մշակույթն ու ավանդական խոհանոցը, տեխնիկական աջակցության նախագծերը, եվրոպական լեզուների դպրոցը, քաղաքային զվարճանքների գոտին, երեխաների համար նախատեսված հրապարակը և այլն: 

Մոլդովայում Նախաձեռնության թիմն ու պիլոտային նախագծերի ներկայացուցիչները ևս իրենց աշխատանքային շաբաթ օրն անցկացրել են «Եվրոպական գյուղ»-ում: Նրանց տաղավարը մեկ օրվա ընթացքում ունեցել է ավելի քան 600 այցելու: 

Այցելուները տեղեկատվություն են ստացել Արևելյան գործընկերության և Մոլդովային տրամադրվող ԵՄ աջակցության մասին, մասնակցել վիկտորինաների, տեսակետներ հայտնել տեղական տնտեսական զարգացման ակտուալ խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հարցում տեղական ինքնակառավարման մարմինների դերի վերաբերյալ, քննարկել իրենց բնակավայրերի տնտեսական ապագան: Կազմակերպվել են նաև միջոցառումներ դպրոցականների և երեխա ունեցող ընտանիքների համար:



Բոլոր լուսանկարները

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության թիմը մասնակցել է նաև «Եվրոպայի օրվան» նվիրված միջոցառմանը Բելզիում (մայիսի 16) և ծրագրում է մասնակցել մայիսի 23-ին Չիմիշլիում կայանալիք «ԵՄ աջակցությունը տարածաշրջանային զարգացմանը» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Մոլդովայում Նախաձեռնության համակարգողը հանդես կգա որպես «Տեղական տնտեսական զարգացման խթանումը՝ տարածաշրջանային մրցունակության բարձրացման ճանապարհով» թեմայով քննարկման մոդերատոր:

Ուկրաինա

Մայիսի 18-ը Կիևը ևս նշում էր «Եվրոպայի օրը»: Ուկրաինայում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության թիմը՝ Նովե Միստո և Դոլինա համայնքներում իրականացվող պիլոտային երկու նախագծերի հետ միասին, տաղավար են բացել, այսպես կոչված, ԵՄ գյուղում: Նրանք ողջունել են տաղավարի այցելուներին, ներկայացրել, թե ինչի մասին է Նախաձեռնությունը և թե ինչպես կարելի է նախագծերի միջոցով փոխել մարդկանց կյանքն այն փոքր քաղաքներում ու գյուղերում, որտեղ ադմինիստրացիան հանձնառու է, թափանցիկ և բիզնեսին աջակցող:

Բոլոր լուսանկարները

Հայաստան

Մայիսի 26-ին Երևանում տոնական տրամադրություն էր: Մայրաքաղաքի բնակիչները նշում էին «Եվրոպայի օրը» քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում: Հայաստանում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության թիմը՝ «ԵՄ-ն Սևանի համար» պիլոտային նախագծի թիմի հետ միասին, առաջին անգամ էր մասնակցում տեղեկատվական մասնագիտացած փառատոնին:

Թիմերը կրթական վիկտորինաներ էին կազմակերպել, որոնց հարցերը վերաբերում էին Եվրոպական միությանը և Արևելյան գործընկերության նախաձեռնությանը, Հայաստանի ընդհանուր տնտեսությանը, Գեղարքունիքի մարզին և մասնավորապես՝ Սևանին, որտեղ որ իրականացվում է պիլոտային նախագիծը: Թիմերը ԵՄ բրենդը ներկայացնող մրցանակային նվերներ էին պատրաստել այն հյուրերի համար, որոնք ճիշտ են պատասխանել հարցերին:

Հետևի ֆոնին ցուցադրվել են Նախաձեռնության գովազդային հոլովակը և Սևանի նախագծի կարճ պրեզենտացիան: Նախաձեռնության տաղավարը մշտապես այցելուների ուշադրության կենտրոնում էր և օրվա ընթացքում հյուրընկալել է մոտ 250 այցելուի, որոնցից գրեթե յուրաքանչյուրը մասնակցել է վիկտորինային՝ իր հետ տանելով «փոքրիկ մասեր ԵՄ-ից»:

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս կանգ է առել նախաձեռնության տաղավարում և թիմերի հետ մտքեր փոխանակել:

Բոլոր լուսանկարները