ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՐԵՎՄՏԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱԴՐԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

22 մայիսի 2019

Մարտի 18-ին «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» Քարտուղարությունը կազմակերպել է կադրերի փոխանակման առաջին միջոցառումը՝ լեհ մասնագետին հրավիրելով Ուկրաինա՝ Լվով, օգնելու վերջինիս Ձեռներեցության աջակցման կենտրոն հիմնելու հարցում:

Մինչև 2019-ի ավարտը նախատեսված է մեկ շաբաթ տևողությամբ առնվազն 8 հանդիպում, որոնց ընթացքում Լեհաստանից, Լատվիայի, Դանիայից, Նիդեռլանդներից և Իտալիայից ժամանած քաղծառայողները կայցելեն Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքները, համայնքներն ու գյուղերը: Այցի շրջանակում նրանք կներկայացնեն եվրոպական լավագույն փորձն ու գիտելիքները մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը, փայտամշակման և ՏՏ արդյունաբերության զարգացումը, գյուղատնտեսական արժեշղթաների ձևավորումը, տեղական փառատոնների անցկացումը, տարածաշրջանային բրենդի ստեղծումը և տարածքային մարքեթինգի կազմակերպումը:

Մենք կհետևենք այս իրադարձությունների զարգացմանը և արդյունքների մասին ձեզ կտեղեկացնենք հաջորդիվ: