Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրների համար «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ԵՄ նոր նախաձեռնության շրջանակներում 2017 թվականի նոյեմեբերի 23-ը Երևանում տեղի ունեցավ 4 վերապատրաստման մոդուլներից առաջին դասընթացը՝ համախմբելով պաշտոնապես նախաձեռնությանը միացած Հայաստանի 22 համայնքների ներկայացուցիչներին։
Դասընթացի ծրագիրը մասնակիցներին առաջարկում է համապատասխան աջակցություն և ուղեցույց՝ օգնելու նրանց մշակել իրենց յուրահատուկ տեղական տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են իրենց տեղական տնտեսական աճի և զբաղվածության խթանմանը: