Հարգելի¢ մասնակիցներ, գործընկերներ, շահագրգիռ կողմեր և ընկերներ!
Ինչպես շատ այլ կազմակերպություններ, բիզնեսներ և նախագծեր, «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունը ևս զգալիորեն տուժել է COVID-19 համավարակից, որի հետևանքով մասնակից բոլոր երկրների կառավարությունները տարատեսակ սահմանափակումներ են կիրառել՝ վիրուսի տարածումը կանխելու համար։
Միաժամանակ, մեր հիմնական հաճախորդները՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայում լուրջ մարտահրավերների են առերեսված, որոնք վերաբերում են ոչ միայն վիրուսին, այլև տնտեսական գործունեության աննախադեպ խափանմանը տեղական մակարդակում և ամբողջ աշխարհում։ Այս ամենը կհանգեցնի ծայրահեղ միջոցների ձեռնարկմանը՝ համաճարակի ավարտից հետո տնտեսությունների աճը վերականգնելու համար։
Այս իրավիճակում Նախաձեռնության Քարտուղարությունը շարունակում է իր հեռավար աշխատանքը՝ ամեն ինչ անելով ստեղծված դժվարին իրավիճակում ծրագրի մասնակիցներին սովորական ծառայությունները տրամադրելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նորերը մշակելու նպատակով:
Եվրահանձնաժողովը և «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության Քարտուղարությունը սերտ կապի մեջ են և քննարկում են ընթացիկ կարիքներն ու համապատասխանաբար վերանայում ծրագրի գործողությունները, որի նպատակն առավելագույն արդյունավետությամբ խելացի միջամտություններ ձեռնարկելն է։
Մենք կտեղեկացնենք ձեզ զարգացումների մասին:
Իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ 2020 թվականի առաջին երեք ամիսների մեր ձեռքբերումներին։