2019թ. հունիսի 19-19-ը միջազգային զարգացման կազմակերպությունների շուրջ 8500 ներկայացուցիչներ հավաքվել են Բրյուսելում (Բելգիա)՝ «Զարգացման եվրոպական օրեր» միջոցառումը նշելու նպատակով:
Կազմակերպիչները (Եվրոպական հանձնաժողով) «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունն ընտրել են, այսպես կոչված, «Գլոբալ եվրոպական գյուղ»-ի հատուկ ստենդում ցուցադրության համար: Մասնակիցների հետ երկօրյա անմիջական գործակցության արդյունքում փոխանակվել է օգտակար տեղեկատվություն, բարձրացվել է Նախաձեռնության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և ձևավորվել են նոր գործընկերություններ: