«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության Ղեկավար կոմիտեի 3-րդ հանդիպումը. Որոշելով հետագա ուղին

18 հուլիսի 2019



2019թ. հունիսի 25-ին Թբիլիսիում կայացել է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակից վեց երկրների Ղեկավար կոմիտեի անդամների 3-րդ ամենամյա հանդիպումը: Մասնակցել են ոլորտային նախարարներ, տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիաներ, դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության, Համաշխարհային բանկի, նախաձեռնության Քարտուղարության թիմի ներկայացուցիչներ և նախագիծն իրականացնող կոնսորցիումի անդամներ: 

Ինչպես արդեն ավանդական է դարձել այս հանդիպման համար, մասնակիցներին ներկայացվել են Նախաձեռնության իրագործման ընթացքում արձանագրված առաջընթացն ու արդյունքներն այդ պահի դրությամբ: Հարկ է նշել, որ իրագործման երեք տարիների ընթացքում Նախաձեռնությունը գերազանցել է նախապես սահմանված բոլոր թիրախները և զգալի հաջողությունների հասել՝ տարածաշրջանում մոբիլիզացնելով ավելի քան 300 համայնք:

Այժմ հիմնական հարցն է՝ ինչպես ապահովել աջակցման որակյալ ծառայություններ նման ահռելի թվով մասնակիցների համար և ինչի վրա պետք է կենտրոնանա Նախաձեռնության շարունակությունը 2020-ից հետո: Եվրոպական հանձնաժողովի անդամները վերահաստատել են, որ Նախաձեռնությունը շարունակություն կունենա և կոչ են արել շահագրգիռ կողմերին առաջարկներ և հանձնարարականներ ներկայացնել հաջորդ փուլի համար: 

Ղեկավար կոմիտեի 3-րդ հանդիպման արձանագրությունը հասանելի է այստեղ