Տեղական տնտեսական զարգացման պլանավորման գործնական դասընթացի օնլայն տարբերակն այժմ 6 լեզվով հասանելի է «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության պաշտոնական կայքում

28 մայիսի 2019

Օնլայն դասընթացի հիմքում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակիցների կարողությունների զարգացման հատուկ ծրագիրն է՝ մշակված եվրոպացի փորձագետների կողմից: Դասընթացը հասանելի է անգլերեն, ռուսերեն, հայերեն, վրացերեն, ռումիներեն և ուկրաիներեն:

Այն այցելուներին ծանոթացնում է տեղական տնտեսական զարգացման պլանավորման վերաբերյալ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, ուղղորդում դեպի Պլանի գլխավոր բաժիններն ու հատվածները, տրամադրում վիդեո դասընթացներ և վարժություններ, հարցումների միջոցով ստուգում սովորողների առաջընթացը:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները Նախաձեռնության պաշտոնական վկայագիր կստանան:

Ներկայում դասընթացը հասանելի է միայն «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության մասնակիցներին և գործընկեր կազմակերպություններին: Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Նախաձեռնության Քարտուղարության հետ:

Տեղական տնտեսական զարգացման պլանավորման օնլայն դասընթաց